09  10  2018

ՀՀ տնտեսական աճը կհասնի մինչև 6%-ի․ ԱՄՀ

ՀՀ տնտեսական աճը կհասնի մինչև 6%-ի․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է World Economic Outlook-ի հոկտեմբերյան զեկույցը։ Այն կազմվել է՝ հաշվի առնելով կառույցի անդամ պետությունների տնտեսություններում, ինչպես նաև միջազգային ֆինանսական շուկաներում, համաշխարհային տնտեսական համակարգում տեղի ունեցող զարգացումները

Ըստ զեկույցի՝ ՀՀ-ում ՀՆԱ աճը 2018թ. կկազմի 6%, իսկ հաջորդ տարի՝ 4.8%: Կանխատեսվում է 3 տոկոս գնաճ, իսկ 2019թ. համար՝ 4.4%: Եթե ապրիլի զեկույցում 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3.4%-ի սահմաններում, ապա կանխատեսումներիը վերանայելուց հետո ԱՄՀ-ն ՀՀ-ում ընթացիկ տարում կախատեսում է 6% իրական տնտեսական աճ: 

Թուրքիայում ՀՆԱ աճը 2018թ. կկազմի 3.5%, իսկ 2019թ.՝ 0.4%: ՌԴ-ում ՀՆԱ-ն 2018թ. կաճի 1.7, իսկ հաջորդ տարի՝ 1.8%-ով: Ադրբեջանում ցուցանիշները 1.3 և 3.6% են: Վրաստանում 2018թ. համար կանխատեսվել է 5.5, իսկ 2019թ.-ի համար` 4.8% աճ:

Տարածաշրջանային պետությունների շարքում ամենավատ ցուցանիշն ունի Իրանը․ 2018 թվականի համար կանխատեսվել է ՀՆԱ-ի 1.5%, իսկ 2019թ. համար՝ 3.6% անկում:

Ինչպես նշվում է զեկույցում, 2018-19թթ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.7%, ինչը 0.2%-ով պակաս է ԱՄՀ-ի մասնագետների ապրիլյան կանխատեսումից:: Մասնագետների կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսական աճը մինչև 2022թ. կշարունակի նվազել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ