24  09  2018

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ է ստեղծել։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝

1.Ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ:

2.Հաստատել՝

1) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի»,- նշվում է փաստաթղթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ