22 09 2018

Վարչապետը կբացի գործարան, որը վաղուց գործում է․ Politik.am

Վարչապետը կբացի գործարան, որը վաղուց գործում է․ Politik.am

Պարզվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը  շարունակում է իր նախորդների ավանդույթները: Նա նույնպես պատրաստվում է հանուն իր վարկանիշի այցելել և բացել գործարաններ, հիմնարկներ, որոնք վաղուց գործում են և որևէ կապ չունեն տվյալ պահին գործող կառավարության ձեռքբերումների հետ: Սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Արարատի մարզ և մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես իր կառավարության կարևոր ձեռբքերում պետք է մասնակցի «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բացման արարողությանը: Գործարան, որն իրականում երկար տարիներ է ինչ գործում է, գրում է Politik.am-ը։

Տարիներ առաջ, կարճ ժամանակ, չէր գործում այս գործարանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ջանքերով գործարանը ամբողջապես վերազինվեց ու վերագործարկվեց 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» կրկնակի ավելացրեց արտադրության ծավալները։ Գործարանի վերազինման արդյունքում բացվել էր 100 աշխատատեղ:

Փաստորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ձեռքբերում կներկայացնի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ձեռքբերումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով կնմանվի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա էլ սիրում էր գնալ չգործող արտադրամասերի բացման կամ նույն գործարանը մի քանի անգամ ներկայացնում էր, որպես նոր բացվող գործարան, որպես իր իշխանության ձեռքբերում: Լավ կլինի վարչապետ Փաշինյանը հրաժարվի նման մտքից ու չվնասի իր հանրային հեղինակությանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ