14 09 2018

3 փաստ, որոնք կվանեն Հայաստանում ներդրումները

3 փաստ, որոնք կվանեն Հայաստանում ներդրումները

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է.

«Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։

Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը և կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։

Այս հարցի պատասխանը կթողնեմ ընթերցողին, բայց մինչ այդ նշեմ 3 իրադարձություն, որ անմիջական կապ ունեն ներքին և օտարերկրյա ներդրումների հետ։

  • Լիդիան-Արմենիա ընկերության և իր կողմից շահագործվող «Ամուլսարի» հանքավայրի շուրջ ձևավորված թնջուկը, որ, կառավարվելով 3-րդ ուժերի կողմից, անելանելի դրության մեջ է դրել Փաշինյանի կառավարությանը։

Փաստը մեկն է. կառավարությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները միջազգային ազդեցիկ ընկերության առջև, մնացածը հանգամանքներ են և մեկնաբանություններ։

  • «Վիոլա» ֆրանսիական գիգանտ ընկերության շուրջ ծագած սկանդալը՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար որպես «կաշառք» գնված ավիատոմսերն ու ամրագրված հյուրանոցը։

Մեր կառավարությունը՝ տարված լինելով բոլոր անկյուններում կոռուպցիա բացահայտելու մոլուցքով և յուրաքանչյուր թփի տակ կոռուպցիոներ փնտրելով, զգալի վնաս հասցրեց «Վիոլա» ընկերությանը, որի վարկանիշն ու արժեթղթերի գինը միջազգային բորսայում կարող էին արժեզրկվել, ինչի արդյունքում ընկերությունը կկրեր հարյուրավոր միլիոնների վնաս։

  • Վարչապետը, օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարում է ինչ-որ անձանց հաշվին գտնվող տասնյակ միլիոնավոր դոլարների առկայության մասին, իսկ բոլորովին վերջերս արդեն հրապարակում այդ անձի անունը, ու հաշվին առկա է 30.000.000 դոլար և պահանջում մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել այդ գումարը պետական բյուջե։

Սա «բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է, ինչին բավական զգայուն են վերաբերվում ներդրողները։

Կարելի՞ է ներդրում անել մի երկրում, որտեղ պետության Վարչապետը, ընդդիմադիր բնույթի հանրահավաքում, հայտարարումէ նախկին իշխանության ներկայացուցչի հաշվին առկա գումարի մասին, նշում կոնկրետ թիվը և պահանջում վերադարձել պետական բյուջե»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ