13  09  2018

Ի՞նչը կարող է համաշխարհային նոր ճգնաժամի պատճառ դառնալ

Ի՞նչը կարող է համաշխարհային նոր ճգնաժամի պատճառ դառնալ

Եվրոպան կարող է նոր համաշխարհային ճգնաժամի էպիկենտրոն դառնալ, որը կառաջանա զարգացող շուկաների թուլության պատճառով, հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով  Bank of America Merrill Lynch-ի կանխատեսմանը, գրում է Lenta.ru-ն։

Ինչպես հիշեցրել է փորձագետ Թոմմի Ռիքեթսը, եվրոպական հիմնադրամային ինդեքսները վերջին ժամանակներս ցածր արդյունքներ են ցույց տալիս, իսկ զարգացող երկրների արժույթներն ընկել են։ Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել նաև Եվրոպային՝ իր բաց տնտեսությամբ և պարտքի բարձր մակարդակով։ Դրանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին։ «Եթե զարգացող երկրների արժութային ճգնաժամը համաշխարհային դառնա և դիպչի բոլոր խմբերի ակտիվներին, ապա վտանգը կլինի Եվրոպայից»,- նշել է Ռիքեթսը։

Զարգացող շուկաներում անկայունությունը կարող է եվրոպական ընկերությունների վարկերի ընդլայմանը խթանել, ինչն արդյունքում կհարվածի ԱՄՆ-ի վարկային շուկային և ամերիկյան ակցիաներին․ այսպես է բնորոշել Ռիքեթսը իրադարձությունների հնարավոր ելքը։

Ճգնաժամի մեկ այլ սցենար կապված է եվրոյի աճի հետ, քանի որ եվրոպացի ներդրողները կփոխակերպեն զարգացող շուկաների իրենց արժույթները։ Դա ճնշում կգործադրի տարածաշրջանային ընկերությունների եկամուտների վրա։ Ռիքեթսի կարծիքով՝ եվրոպական ակցիաների աճի համար թույլ եվրո է հարկավոր և դրական համաշխարհային տնտեսական ֆոն։ Իսկ այժմ ամեն ինչ հակառակ՝ ռիսկային ուղղությամբ է շարժվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ