10  09  2018

Հայաստանից մսամթերք կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանից մսամթերք կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև տևական ժամանակ բանակցություններ էին վարվում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ: Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Տեղեկացնում ենք, որ երկու երկրների պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»:

Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, այլև կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրացմանն ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ