04 09 2018

Ի՞նչ արժե ամբողջ աշխարհի անշարժ գույքը

Ի՞նչ արժե ամբողջ աշխարհի անշարժ գույքը

2017 թվականի վերջին աշխարհի ողջ անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմել է 280,6 տրիլիոն դոլար։ Այս մասին նշվում է Savills ընկերության հետազոտության մեջ, գրում է Vesti.ru-ն։

Աշխարհում անշարժ գույքի ամենամեծ բաժինը բնակարաններինն է։ Դրանք միասին արժեն 220,6 տրլն դոլար: Համեմատության համար նշվում է, որ երբևէ արդյունահանված ամբողջ ոսկու արժեքը 7,6 տրլն դոլար է։ Դա բնակարանների ընդհանուր արժեքի ընդամենը 3,5 տոկոսն է:

Բնակարանների ընդհանուր արժեքի ամենամեծ բաժինն ընկնում է Հյուսիսային Ամերիկային և Եվրոպային: Այդ տարածաշրջաններում ապրում է համաշխարհային բնակչության ընդամենը 17 տոկոսը, իսկ բնակարանների հանրագումարային արժեքը 44 տոկոս է:

Ռուսաստանի ողջ անշարժ գույքն արժե 2․9 տրիլիոն դոլար։ Մեկ երրորդը Մոսկվայում է։ Մայրաքաղաքում բնակֆոնդի հանրագումարային արժեքը 0․87 տրիլիոն դոլար է կամ 52․3 տրիլիոն ռուբլի։

Աշխարհում բնակարանների ընդհանուր գինը մեկ տարվա ընթացքում աճել է 8 տոկոսով: Համեմատության համար նշվում է, որ բաժնեմասերի գնի աճը կազմել է 22 տոկոս, իսկ ոսկու գինն աճել է 13 տոկոսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ