20 08 2018

Տարեսկզբից աճել են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը

Տարեսկզբից աճել են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օգոստոսի 20-ի տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 104.3 տոկոս (954 567.2 միլիոն դրամ), գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 104.6 տոկոս (363 234.7 միլիոն դրամ):

Հայաստանում շինարարության ոլորտում ևս այս տարվա 8 ամսում աճ է արձանագրվել` 10.4 տոկոս. երկրում կատարվել է 162 միլիարդ 734 միլիոն դրամի շինարարություն: Առևտրի շրջանառությունը նախորդ տարի կազմել է 108.9 տոկոս (1 507 262.5 միլիոն դրամ), ծառայությունների ծավալը` 118.7 տոկոս (933 650 միլիոն դրամ): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Հայաստանում անցած տարվա ընթացքում աճել է 0.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4 տոկոսով. պետական հատվածում աճը կազմել է 1.1, մասնավորում` 4.8 տոկոս: 26.8 տոկոս աճ է արձանագրվել արտաքին ապրանքաշրջանառության ծավալներում: Միաժամանակ, արտահանումն աճել է 17.3 տոկոսով (1 363.1 միլիարդ դրամ), իսկ ներմուծումը` 32.1 տոկոսով (2 726.7 միլիարդ դրամ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ