13 08 2018

Իրանը ՀՀ-ով և Ադրբեջանով էլեկտրաէներգիա կմատակարարի ՌԴ-ին

Իրանը ՀՀ-ով և Ադրբեջանով էլեկտրաէներգիա կմատակարարի ՌԴ-ին

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնություն էլեկտրաէներգիա արտահանելու հարցով, հայտնում է EADaily.com-ը:

IRNA-ի հետ զրույցում Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը հայտնել է, որ իրանական կողմը լրջորեն հետևում է իրանական էլեկտրացանցը Եվրոպայի հետ կապելու ծրագրին: Հարևան երկրների միջոցով էլեկտրականություն դեպի հարավ փոխանցելու տարբերակ կա։ Արդականյանը հավելել է, որ ենթակառուցվածների անհրաժեշտություն կա էլեկտրաէներգիան տարածաշրջանի երկրների հետ փոխանակելու համար։

Նախարարը նշել է, որ Իրանի համար առաջնահերթ են էներգետիկ կապերը հարևան երկրների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ