25 07 2018

ՊԵԿ-ի կոչը՝ փոքր ու միջին հարկ վճարողներին

ՊԵԿ-ի կոչը՝ փոքր ու միջին հարկ վճարողներին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները:

 ՊԵԿ-ի հայտարարությունում նաև ասվում է.

«ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների հետ իրազեկման և տեղեկացման գործիքակազմի կիրառմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են տարվում, որոնք հիմնականում առնչվում են կանխիկ գործարքների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու, աշխատողներներին սահմանված կարգով գրանցելու և գործարքների կատարումը սահմանված կարգով փաստաթղթավորման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը:

 Այնուամենայնիվ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանը անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը հետեւյալ կոնտակտային տվյալներով.

 1) Փոստային հասցե՝ ք. Երեւան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչություն,

 2) Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ