24  07  2018

«Քեթրին Գրուպ»-ից և նրան փոխկապակցված ընկերություններից 600 մլն է պետբյուջե բերվել. ՊԵԿ

«Քեթրին Գրուպ»-ից և նրան փոխկապակցված ընկերություններից 600 մլն է պետբյուջե բերվել. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ» և նրա հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վերադարձվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամ:

ՊԵԿ քննչական վարչությունը 2018թ-ի մայիսի 16-ին որոշում էր կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով: Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր: Դատախազի կողմից որոշում է կայացվել կարճել նախորդ որոշումը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Քեթրին Գրուպ» ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ