20 07 2018

Ցեմենտի գործարանը կանգնել է փակման վտանգի առաջ. «Ժողովուրդ»

Ցեմենտի գործարանը կանգնել է փակման վտանգի առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները մտահոգված են. նրանց խոսքերով` ցեմենտի արտադրությամբ զբաղվող գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ: Պատճառն այն է, որ Հայաստան մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվել: 

Աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ արդյունքում տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը: Ներկրվածը ներքին շուկայում վաճառվում է բարձր գնով, իսկ տեղական արտադրության ցեմենտը թանկ է, քանի որ ինքնարժեքը բարձր է: Իսկ գործարանը աշխատում է բարձր գին ունեցող էներգակիրներով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատակիցները անգամ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բացի այդ, գործարանի աշխատակիցների հետ հանդիպելու է նաև ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որը «Արարատցեմենտի» սեփականատերն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ