17 07 2018

Պարտադիր կուտակային այս համակարգն ավելի լուրջ անարդարություն է ստեղծում. տնտեսագետ



ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը րագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մարտահրավերների, ռիսկերի ու խնդիրների մասին, ներկայացրին ՀՅԴ տնտեսական հանձնախմբի հետազոտությունը, համաձայն որի՝ հին համակարգը չի ապահովում սոցիալական արդարության սկզբունքը, չի խրախուսում քաղաքացուն ցույց տալ եկամուտները, իսկ աշխատավարձի և ապագայում ստացվող թոշակի միջև բացակայում է համապատասխան կապը:

Հայաստանն ունի ժողովրդագրական խնդիր: Ծերացող հասարակությունը, կյանքի տևողության աճը նոր բեռ են դառնում պետական բյուջեի և հին համակարգի համար: Աշխատող-թոշակառու հարաբերակցությունը վտանգում է ֆինանսական կայունությունը և բացառում է արժանապատիվ թոշակի տրամադրումը: Կուտակային համակարգը չի լուծում ստվերից դուրս գալու խնդիրը, թոշակի չափը շարունակում է մնալ անորոշ- ասում են ՀՅԴ-ականները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ