30 06 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է հունիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

Ըստ այդմ,

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,148,301 ԱՄՆ դոլար 481.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 114,382,071 ԱՄՆ դոլար 482.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,000,000 դոլարի առք և վաճառք 482.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

EUR​

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,584,593 եվրո 558.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,596,349 եվրո 562.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,561,074,620 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 552,007,787 ՌԴ ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 

Հունիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 61.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 63.2 մլն ԱՄՆ դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ