25 05 2018

Մենք ողջունում ենք հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը. «Լիդիան Արմենիա»

Մենք ողջունում ենք  հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը. «Լիդիան Արմենիա»

««Լիդիան Արմենիան» համաձայն է ՀՀ Կառավարության այն հայատարարության հետ, որ բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները պետք է համապատասխանեն բնապահպանական չափանիշներին՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը և նպաստելով քաղաքացիների բարեկեցությանը: Մենք ողջունում ենք  հանքարդյունաբերության ոլորտում ստուգումների նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է, որ ամբողջ ոլորտում կիրառվեն բնապահպանական համապատասխանության հավասար չափանիշներ»,- այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:  

«Վերջին 5 օրերի ընթացքում երկրի մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների, այդ թվում նաև «Լիդիանի Արմենիայի» Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել՝  փակելով ճանապարհները և խոչընդոտելով աշխատանքներին: Ամուլսարի ծրագրի դեմ բողոքի ցույցերը հանգեցրել են «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների և համայնքներում Ամուլսարի ծրագրի աջակիցների կողմից հակացույցի, որով բողոքի ակցիայի մասնակիցներից պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքի իրավունքին:   

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ առկա են բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև պահանջներ էին ներկայացնում ծրագրում աշխատատեղեր ունենալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընկերությունն ունի բողոքների արձագանքման հստակ սահմանված պաշտոնական մեխանիզմ և  հորդորում է բոլոր շահագրգիռ կողմերին այդ հնարավորությունից օգտվելով՝ ներկայացնել իրենց բողոքներն ու մտահոգությունները և այդպիսով նպաստել համատեղ կառուցողական լուծումներին:   Այս պահին, Ամուլսարում բնականոն աշխատանքերը վերականգնվել են»,- նշվում է հաղորդագրությունում:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ