19  05  2018

Ինչպե՞ս են ազդել երկրում ծավալվող վերջին իրադարձությունները Հայաստանի վրա. Fitch-ի գնահատականը

Ինչպե՞ս են ազդել երկրում ծավալվող վերջին իրադարձությունները Հայաստանի վրա. Fitch-ի գնահատականը

Հայաստանում քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորումը սահմանադրական գործընթացների միջոցով և տնտեսական ինստիտուտների անխափան աշխատանքը, ինչպիսին Կենտրոնական բանկն է, նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա։ Այս մասին նշված է Fitch Ratings վարկանիշային գործակալության տարածած հայտարարությունում։

Ֆինանսական սեկտորում չի նկատվել բանկային իրացվելիության կամ դեպոզիտի վրա ապակայունացնող ճնշում, միաժամանակ միջազգային պահուստները տրամաբանական մակարդակում են մնացել։ Ապրանքների գների, արտահանման պահանջարկի և դրամական փոխանցումների շարունակական աճի տեսանկյունից բարենպաստ արտաքին միջավայրը նվազեցրել է տնտեսության կարճաժամկետ ռիսկերը: ՀՆԱ–ի իրական աճը 2017 թվականին կազմել է 7.5 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի առաջին եռամսյակում միջինում աճել է 10.6 տոկոսով։

Նոր կառավարության առումով, գործակալությունում ենթադրում են, որ որոշակի գործոններ ցույց են տալիս մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, ինչպես նաև ֆիսկալ հաշվի կայունության պահպանման միտման լայն շարունակականություն։

«ԿԲ-ն ունի անկախության բարձր մակարդակ, իսկ վերջերս նշանակված ֆինանսների նախարարը նախկին նախարարի տեղակալն է և տեխնոկրատ է: Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը»,- գրում է Fitch-ը: 

Այնուամենայնիվ, ըստ գործակալության, ներքին քաղաքական անորոշությունն ամբողջությամբ չի վերացել, քանի որ ներկա կառավարությունը լուրջ մարտահրավերների է հանդիպելու՝ կապված խորհրդարանում Հայաստանի Հանրապետական Կուսակցության մեծամասնության հետ: «Դեռևս պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյանը, լինելով քաղաքական «աութսայդեր», կկարողանա՞ կառուցել և պահպանել պառլամենտական մեծամասնություն՝ չկորցնելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ճանապարհին»,- գրում է Fitch-ը:

Ամփոփելով գործակալությունը նշում է, որ նրանք ակնկալում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուտափույթ առաջընթաց և գտնում են, որ լարվածության վտանգ կա՝ կապված վերջին երկու տարվա բազում բախումների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ