17  05  2018

Ծառայողական մեքենաների թիվը կկրճատվի

Ծառայողական մեքենաների թիվը կկրճատվի

Կառավարության՝ մայիսի 17-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծառայողական մեքենաներին: Ասաց, որ պետական կառավարման համակարգում ծառայողական մեքենաների շատ մեծ ընդգրկվածություն կա և հանձնարարեց առաջին փոխվարչապետին լուրջ գույքագրում իրականացնել՝ հասկանլու թե ինչ կրճատումներ կարող են իրականացնել:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավելեց, որ իր գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, որից 3-ից հրաժարվել է: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին տրամադրված էր 4 մեքենա, որից 2-ից հրաժարվել է:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ առաջարկեց ուշադրություն հրավիրել գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն վերածվում են տուրիստական շրջագայությունների:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ