17  05  2018

ԵՏՄ-ն համաձայնագրեր է ստորագրել Չինաստանի և Իրանի հետ

ԵՏՄ-ն համաձայնագրեր է ստորագրել Չինաստանի և Իրանի հետ

Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանն առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագիրը ոչ արտոնյալ բնույթ է կրում և չի նախատեսում մաքսատուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ նվազեցում: Համաձայնագիրը կնպաստի հայրենական ապրանքների համար չինական շուկա մուտք գործելու պայմանների բարելավմանը:

 

ԵԱՏՄ-ն ու Իրանն Աստանայում ընթացող տնտեսական ֆորումի ժամանակ ստորագրել են Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր:Համաձայն ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի՝ համաձայնագրում ներառված է ապրանքների նախնական ցանկ, որոնց մաքսային տուրքերը ներմուծման ժամանակ նվազեցվելու են կամ չեղարկվելու: Համաձայնագիրը տարածվում է երկկողմ առևտրի շուրջ 50%-ի վրա:

Լիաֆորմատ համաձայնագիրը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր է ստորագրվի 3 տարի հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ