27 04 2018

Երևան-Քուվեյթ ուղիղ օդային կապ կգործի

Երևան-Քուվեյթ ուղիղ օդային կապ կգործի

Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով:

Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին` ցերեկային ժամերին: Այս մասին հայտնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Չվերթներն իրենց ազդեցությունը կունենան տնտեսության վրա՝ նպաստելով ներգնա զբոսաշրջության զարգացմանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ազատականացնելով շուկան և ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրելով օդային երթևեկության 5-րդ ազատության իրավունք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ