14  04  2018

Որքա՞ն գումար են գնել և վաճառել բանկերը

Որքա՞ն գումար են գնել և վաճառել բանկերը

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տվյալները։

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 93,671,250 ԱՄՆ դոլար  481.97դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 97,178,006 ԱՄՆ դոլար 483.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,700,000 դոլարի առք և վաճառք 483.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,214,201 եվրո 591.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,248,516 եվրո 595.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,118,535,397  ՌԴ ռուբլի 7.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 888,742,961 ՌԴ ռուբլի 7.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Ապրիլի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.9 մլն ԱՄՆ դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ