13  04  2018

Կարեն Կարապետյանն ուրախությունը կիսել է Facebook-ում

Կարեն Կարապետյանն ուրախությունը կիսել է Facebook-ում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2018 թվականի առաջին եռամսյակի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ վիճակագրությունը:

«Դեռևս անցած տարի մեր առջև ամբիցիոզ խնդիր էինք դրել սեփական եկամուտների աճ ապահովել: Այս տարվա առաջին եռամսյակի համայնքների բյուջեների սեփական եկամուտների վերաբերյալ վիճակագրությունը, որի համաձայն ունենք աճ բոլոր մարզերում, վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,- գրել է Կարապետյանը:

Ըստ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների` ամենամեծ աճը անցած տարվա համեմատ ապահովել է Տավուշի մարզը` 61,3 տոկոս, Արարատի մարզը`51,6 տոկոս և Շիրակի մարզը` 39,6 տոկոս, ամենաքիչ աճը ապահովել է Սյունիքի մարզը` 7 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2018 թվականի առաջին եռամսյակում աճը կազմել է ընդամենը 22,4 տոկոս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ