13  04  2018

168.1 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

168.1 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Այս մասին հայտնում է պետեկամուտների կոմիտեն:

Ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանի, հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր. «Ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017-ի նույն ժամանակահատվածի արդյունքը: Մասնավորապես, նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրված 5135 մեքենայի՝ 3 միլիարդ 180 միլիոնի դրամի դիմաց՝ ապահովվել է պետբյուջեի մուտքերի 278.6 տոկոս աճ: Աճը հիմնականում պայմանավորված է նաև ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացում 2018-ից ներդրված նոր աշխատաոճով»:

Հիշեցնենք, որ այսուհետ ավտոմեքենա ներկրողները կարող են պետեկամուտների կոմիտեի կայքում ճշտել իրենց մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ