12  04  2018

ԱԶԲ-ն 2018-ին Հայաստանի տնտեսության համեստ աճ է կանխատեսում

ԱԶԲ-ն 2018-ին Հայաստանի տնտեսության համեստ աճ է կանխատեսում

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հրապարակել է ամենամյա՝ Ասիայի զարգացման հեռանկարներ (ԱԶՀ)  զեկույցը:

Ըստ զեկույցի՝ զարգացող Ասիայի տնտեսությունների մեծամասնությունում աճի տեմպն արագացել է և դրան նպաստում է արտահանման բարձր պահանջարկն ու արագորեն ընդլայնվող ներքին պահանջարկը»:  

Զեկույցում  ԱԶԲ-ն կանխատեսում է համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճ Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը 2018թ.-ին կհասնի 6.0%-ի, իսկ 2019թ.-ին՝ 5.9%-ի, ինչը 2017թ.-ին գրանցված 6.1%-ից մի փոքր ցածր է: Բացառությամբ բարձր եկամուտ ունեցող նոր արդյունաբերական տնտեսությունների՝ ակնկալվում է, որ 2018թ.-ին աճը կկազմի 6.5%, իսկ 2019թ.-ին՝ 6.4%՝ համեմատած 2017թ.-ին գրանցված 6.6%-ի: ԱԶՀ-ն ԱԶԲ-ի գլխավոր տնտեսական տարեկան հրատարակությունն է:

Համաձայն բանկի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում անցած տարի աճն արագացել էր շնորհիվ հզոր ներքին և արտաքին պահանջարկի՝ կազմելով 7,5% 2016թ.-ին գրանցված մոտ զրոյական աճից հետո: Ակնկալվում է, որ 2018թ.-ին աճն ավելի համեստ կլինի՝ կազմելով 4,0%, իսկ 2019 թ.-ին՝ 4,2%, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ 3,0% -ից ցածր և ընթացիկ հաշվի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի մոտ 3,0%:

Ըստ ԱԶԲ-Ի ուսումնասիրության՝ Ասիայում աշխատողները կշահեն նոր տեխնոլոգիաների ներդրումից, սակայն հարկավոր է նաև միջամտություն կառավարություան կողմից:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից մամլո հաղորդագրություններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ