31 03 2018

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել Հայաստանի բանկերը

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին տվյալներ:

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 90,038,262 ԱՄՆ դոլար  479.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  116,116,175 ԱՄՆ դոլար 480.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,500,000 դոլարի առք և վաճառք 480.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,812,379 եվրո 592.2 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,822,512 եվրո 595.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջեւ և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,013,762,081  ՌԴ ռուբլի 8.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 635,411,188 ՌԴ ռուբլի 8.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 

Մարտի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 68.6 մլն ԱՄՆ դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ