13  03  2018

Ալյուրի գնանկում է նկատվել

Ալյուրի գնանկում է նկատվել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, Հանրապետության Նախագահի հանձնարարականի հիման վրա կատարել և ավարտել է ուսումնասիրությունը՝ ցորենի և ալյուրի շուկաներում: Ուսումնասիրությունը եղել է այս շուկայի համար աննախադեպ լայնածավալ և ընդգրկել է արտադրության, ներկրման և իրացման ողջ շղթան: և այսպես, արձանագրված արդյունքները փաստում են, որ ցորենի և ալյուրի շուկաներում վերջին տարիներին արձանագրվել են կարևոր փոփոխություններ, ավելացել է նոր տնտեսվարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ն:

Տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում խոշոր ընկերությունների մասնաբաժիները և ուժեղացել է մրցակցությունը: 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության և իրացման ծավալները կազմել է 468 հազ տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները: Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017 թվականին ներմուծման և տեղական արտադրության ծավալները կազմել եմ 198 հազ տոննա: Այս շուկայում, ի թիվս «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ՍՊԸ-երի, առկա են ևս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում:

Հինգ անգամ ավելացել է ցորենի և ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների թիվը:

Եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017 թվականին ներմուծողների թիվը հասել է 85-ի: Ընդ որում, տնտեսվարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ռուսական ռուբլու արժեզրկմամբ:

Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին ալյուրի ներմուծումներ իրականացրել են 23 տնտեսվարողներ, իսկ 2017 թվականին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում ևս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին:

Ցորենի և ալյուրի շուկաների փոփոխությունները դրական են անդրադարձել գնագոյացման վրա՝ որոշակիորեն հանգեցնելով գնի նվազման Արդյունքում 2012 թվականից ի վեր: Մասնավորապես եթե 2012 թվականի վերջին և 2013 թվականի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշի համեմատ էժան է 24 տոկոսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ