14  02  2018

ԱՄՆ-ն զգալիորեն կրճատում է ֆինանսական օգնությունը

ԱՄՆ-ն զգալիորեն կրճատում է ֆինանսական օգնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2019 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որը զգալի կրճատում է արել միջազգային օգնության հոդվածներում:

2018-19թթ. կրճատումների կենթարկվեն ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականին նախատեսվում է տնտեսական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել 4 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 3,24 միլիոն դոլար: 2017 թվականին այդ ուղղությամբ հատկացում Հայաստանին չի տրամադրվել:

Ադրբեջանին կհատկացվի 3 մլն դոլար:

Վրաստանին ԱՄՆ-ն նախատեսում է որպես տնտեսական օգնություն հատկացնել 2018 թվականին 28 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 25 միլիոն դոլար:

Հայաստանին ռազմական վերապատրաստության համար հատկացվող գումարը 2018 և 2019 թվականներին կկազմի 600 հազարական դոլար: 2017 թվականին այդ գումարը կազմել է 559 հազար դոլար:

Ռազմական օգնություն չեն ստանա ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանն ու Վրաստանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ