12  02  2018

2017-ին Հայաստան է եկել 1,5 մլն զբոսաշրջիկ

2017-ին Հայաստան է եկել 1,5 մլն զբոսաշրջիկ

Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների`

2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը, ըստ քաղաքացիության, կազմել է 2.867.008 (աճը նախորդ տարվա համեմատ (2.710.301) կազմել է 4.3%), որից վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:

2017թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 3.398.143 (աճը նախորդ տարվա համեմատ (2.867.008) կազմել է 18.5%), որից վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1․494․779, կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.7%-ով:

Այս մասին հայտնում է զբոսաշրջության պետական կոմիտեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ