31  01  2018

Արևային առաջին կայանը կկառուցի ամենացածր սակագին առաջարկած ընկերությունը



Կառավարության ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայան: Այս նպատակով հայտարարվել է մրցույթ` կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով: Հաղթող կճանաչվի աﬔնացածր սակագին առաջարկող մասնակիցը: Մրցույթի մասնակիցների և ձևաչափի մանրամասները ներկայացվեցին հունվարի 31-ին նախամրցութային կոնֆերանսի ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ