12  01  2018

Ի՞նչ իրավիճակում է Հայաստանի զբոսաշրջությունը. Թվեր ու փաստեր

Ի՞նչ իրավիճակում է Հայաստանի զբոսաշրջությունը. Թվեր ու փաստեր

Հայաստանում զբոսաշրջությունը գերակա ուղղություն է հռչակված: Կառավարությունը մշտապես հայտարարում է ոլորտում ուշադրության մասին, գումար է հատկացնում, նպատակ է դրել երկիրը ճանաչելի դարձնել աշխարհում:  2017-ին բյուջեով 100 մլն դրամ էր հատկացվել ոլորտի զարգացմանը, 2018-ին՝ 200 մլն դրամ:

2017 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով աճը կազմում է 21%:

Որոշակի աշխուժություն կա սպասարկման ոլորտում, աճել է հյուրանոցների թիվը, անկանխիկ գործարքների թիվը, ինչը, իհարկե, լավ է: Սակայն մի շարք հարցերում վիճակը վատից էլ վատ է՝ ոչ բարվոք ճանապարհներ, սանհանգույցների բացակայություն, աղբի կուտակում և այլն: Խնդիր է, որ Հայաստանն անհրաժեշտ կերպով ներկա չէ միջազգային զբոսաշրջային հարթակներում:

Ու թեև զբոսաշրջությունը պաշտոնապես երկնիշ աճ է գրանցում, սակայն Հայաստանցիները թե ամռան, թե ձմռան հանգստի շրջանում գերադասում են հանգստանալ դրսում: Ըստ վիճակագրական տվյալների՝ նախորդ տարում Վրաստան նախորդ տարի այցելել են ամենաշատը Հայաստանի քաղաքացիները:

Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն նպատակ է դրել զբոսաշրջիկների թիվը 2017-19 թթ. հասցնել 2,5 մլնի: Եթե նախատեսում ենք, որ 2017-ն ամփոփելիս կունենանք 1.5 մլն զբոսաշրջային այցելություն, ապա միայն Վրաստան միայն 1.7 մլն հայաստանցի է գնացել:

Պատճառներն այնքան էլ շատ չեն ու առաջին տեղում գների տարբերությունն է: Վրաստանում հանգիստն ավելի էժան է, քան Հայաստանում: Պաշտոնապես 30 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում երբ գները հարմար են զարգացած երկրների քաղաքացիների գրպանին, բնականաբար, հայաստանցիները երկրում քիչ կհանգստանան: Ընդ որում, փաստենք, որ հարևան երկրներից նույնպես գերադասում են հանգստանալ Վրաստանում:

Անդրադառնալով այս թեմային, զրուցել ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ուսումնասիրել ենք Հայաստան այցելությունների վիճակագրությունը:

 

Մոտ է, մատչելի է, հարևան է. Վրաստանում հանգստի պատճառը՝ ըստ պաշտոնյայի

 

Հայաստան զբոսաշրջային այցելությունները՝ թվերով

2015 թ. հունվար-դեկտեմբեր 2016 թ. հունվար-դեկտեմբեր 2017թ. հունվար-սեպտեմբեր
Ժամանողներ
Ժամանել են ուղևորներ, որոնք ըստ ԶՀԿ մեթոդաբանության համարվում են զբոսաշրջիկ 1 192 120 1 259 657 1 172 402
հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորվածներ 164 732 174 724 201 705
բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն 1 027 388 1 084 933 970 697
Մեկնողներ
Մեկնել են ուղևորներ, որոնք ըստ ԶՀԿ մեթոդաբանության համարվում են զբոսաշրջիկ 1 187 369 1 262 687 1 076 052
զբոսաշրջային գործակալությունների կողմից 6 569 7 348 3 981
ինքնուրույն 1 180 800 1 255 339 1 072 071

 

Ձմեռային հանգստի դեպքում ևս նախապատվությունը Վրաստանի կողմն է, պատճառը մատչելիությունն է. տուր-օպերատոր

 

Ո՞ր երկրներից են Հայաստան այցելել վերջին 3 տարիներին

2015 թ. հունվար-դեկտեմբեր / % 2016 թ. հունվար-դեկտեմբեր / % 2017թ. հունվար-սեպտեմբեր/ %
Ուկրաինա 3.1 2.3 -
Ռուսաստանի Դաշնություն 22.1 21.7 19.7
ԱՊՀ երկրներ 26.7 25.7 22.7
Իտալիա 0.7 0.7 2.2
Ֆրանսիա 6.2 5.3 4.0
Գերմանիա 5.2 6.3 4.6
Միացյալ Թագավորություն 3.2 3.1 2.7
ԵՄ երկրներ 26.1 25.8 21.4
Այլ երկրներ 47.2 48.5 55.9
Իրանի Իսլամական Հանրապետություն 10.0 17.0 15.7
Վրաստան 2.6 3.3 2.8

 

Հայաստանը շահավետ ներկայացնելու խնդիր ունենք. տուր-օպերատոր

 

Ի՞նչ նպատակով են Հայաստան այցելել արտերկրի քաղաքացիները և հակառակը

2015 թ. հունվար-դեկտեմբեր / % 2016 թ. հունվար-դեկտեմբեր / % 2017թ. հունվար-սեպտեմբեր / %
Գործնական նպատակ 32.8 31.9 22.8
Հանգիստ և ժամանց 45.1 49.8 54.9
կրթություն 0.1 0.0 0.0
բուժման 0.4 0.3 0.2
և այլն 21.6 18.1 22.1
Մեկնողներ
Գործնական նպատակ 15.2 4.9 2.7
Հանգիստ և ժամանց 62.7 83.3 70.4
կրթություն 0.0 0.0 0.0
բուժման 0.7 0.0 -
և այլն 21.4 11.8 26.9

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ