10  01  2018

Տնտեսական աճի հարցում Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի թվերը չեն համընկնում

Տնտեսական աճի հարցում Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի թվերը չեն համընկնում

Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին կարձանագրի 3.8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4.0 տոկոս: Նման կանխատեսում է հրապարակել Համաշխարհային բանկը՝ «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում:

Համաձայն զեկույցի, Հայաստանի տնտեսության առաջընթացը 2017-ին պայմանավորված էր մետաղների գների բարձրացմամբ, Ռուսաստանում և Ղազախստանում տնտեսության զարգացման դրական ազդակներով:

Համաշխարհային բանկը 2018 թվականի համար 3,1% տնտեսական աճ է կանխատեսում աշխարհում:

Հիշեցնենք, որ 2018-ին Հայաստանի կառավարությունը կանխատեսել է 4,5 տոկոսանոց աճ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ