08  01  2018

Վրաստանում ամենաշատը հանգստացել են հայաստանցիները

Վրաստանում ամենաշատը հանգստացել են հայաստանցիները

2017 թվականին Վրաստան ավելի քան 7.5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել, ինչը 18.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը: «Նովոստի Գրուզիա»-ն հրապարակել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալները, համաձայն որոնց՝ Վրաստան այցելած ազգությունների տասնյակն այսպիսին է.

1. Հայաստան՝ 1.71 միլիոն այցելու, նախորդ տարվա համեմատ աճը՝ 14 տոկոս աճ,

2. Ադրբեջանը` 1.69 միլիոն այցելու, 11 տոկոս աճ,

3. Ռուսաստան՝ 1.39 միլիոն այցելու, 34 տոկոս աճ,

4. Թուրքիա` 1.24 միլիոն այցելու, 0.8 տոկոս աճ,

5. Իրան` 322 հազար այցելու, 118 տոկոս աճ,

6. Ուկրաինա՝ 193 հազար այցելու, 10 տոկոս աճ,

7. Իսրայել՝ 125 հազար այցելու, 35 տոկոս աճ,

8. Հնդկաստան` 59 հազար այցելու, 64 տոկոս աճ,

9. Ղազախստան` 56 հազար այցելու, 16 տոկոս աճ,

10. Սաուդյան Արաբիան` 56 հազար այցելու, 164 տոկոս աճ:

Զբոսաշրջիկների թիվը, որոնք Վրաստանում անցկացրել են մեկ օր և ավելի, 2017 թվականին կազմել է ավելի քան 3 միլիոն 478 հազար, ինչը 27,9 տոկոսով ավելին է 2016 թվականի ցուցանիշների համեմատ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ