07  12  2017

1,6 մլրդ դրամ՝ 4 պետական գույքի համար

1,6 մլրդ դրամ՝ 4 պետական գույքի համար

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց մի քանի պետական գույք մասնավորեցնելու մասին:

 

1. Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնետոմսերը (400 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 3200 դրամ անվանական արժեքով): Գույքը կմասնավորեցվի դասական աճուրդով:

Հիմնարկի մեկնարկային գինը սահմանվել է 361 հազար դրամ: Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 596.0հազ. դրամ, այդ թվում՝ կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 121.0 հազ. դրամ, կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 354.0 հազ. դրամ: Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 27.0 հազ. դրամ: Կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 94.0 հազ. դրամ:

Աճուրդը կկայանա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Վաճառքի 70 տոկոսն ուղղվելու է պետական բյուջե, 30 տոկոսը՝ համայնքային:

«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան» ընդգրկված է պետգույքի մասնավորեցման 2017-20թթ. ցանկում:

 

2. «Երառսպասարկում» ՓԲԸ-ն բաժնետիրական ընկերությունը: 116334 հատ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 20 դրամ անվանական արժեքով: Մեկնարկային գինը կազմում է 17,545.57 հազ. դրամ: Ընկերության պարտավորությունները 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2,431.0 հազ. դրամ, այդ թվում՝ կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 62.0 հազ. դրամ, կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 43.0 հազ. դրամ, կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 73.0 հազ. դրամ: Այլ ընթացիկ պարտավորությունները կազմում են 2,253.0 հազ. դրամ: Այս հիմնարկը ներառված է պետգույքի մասնավորեցման 2017-20թթ. Ցանկում:

«Երառսպասարկում» ՓԲԸ-ն հանդիսացել է պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ, մանրածախ առևտրի, հանրային սննդի ծառայությունների կազմակերպման համակարգի գլխամասային ձեռնարկություն, որն իր կազմումունեցել է շուրջ 10 հազար և ավելի «փոքր օբյեկտեր», որոնք մասնավորեցվել են: Ընկերության գտնվելու վայրն է՝ ք.Երևան, Մ.Խորենացու 26 ա:

Ընկերությունն ունի Արին-Բերդի 5-րդ նրբ. թիվ 1 հասցեում 3.470525 հա հողատարածքով 5924.32 ք/մ մակերեսով շենք և շինություններ: Ընկերությունն ունի 5 աշխատող: Ընկերությանհաշվապահականհաշվեկշռումհաշվառվումէ 32 հատարտադրա-տնտեսականգույք, 3 հատտրանսպորտայինմիջոց, 80 հատ այլ տնտեսական գույք: Երառսպասարկում» ՓԲԸ-ն ստեղծվել է Երևանի քաղաքապետի՝ 2000թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ:

 

3. «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող 6843.3 քառ. մետր մակերեսով շենք շինություններով և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասով ուղղակի վաճառքի ձևով օտարում է «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին: Գույքի գնահատված արժեքը՝ 868 329 840 ՀՀ դրամ: Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 455 726 160 ՀՀ դրամ: Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն՝ ք. Երևան, Գետառի 4/17) հետ համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով կիրականացվի 3 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 1000 աշխատատեղ: Կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն:

 

4. Օտարվում է Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոց նրբանցք 23 հասցեում գտնվող 6319.04 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 5.802452 հեկտար մակերեսով հողամասը՝ ուղղակի վաճառքի ձևով: Օտարվում է «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Կոտայքի մարզի Վերին Պտղնիում գրանցված այս ընկերությունը կոշիկի և հագուստի արտադրություն կստեղծի:

 

Գույքի գնահատված արժեքը՝ 385 974 072 ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 300 մլն դրամ, որից ՝ 262 502 928 մլնը 5.802452 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքն է: Նախատեսվող ներդրումային ծրագրով առաջիկա երկու տարում կիրականացվի շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: Նախատեսվող արտադրությունում արտադրվելու է շուկայի միջին և բարձր սեգմենտի համար հագուստ և կոշիկ: Ըստ իրականացվող ներդրումային ծրագրի նախատեսվում է ծրագրի 5-րդ տարում ընկերության հասույթը կոշիկի մասով հասցնել 4 միլիարդ դրամից ավելիի, իսկ հագուստի մասով՝ 1.5 միլիարդ ՀՀ դրամից ավելիի, որի զգալի մասը ընկերությունը նախատեսում է արտահանել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ