06  12  2017

ՀՀԿ-ն պատասխանում է ընդդիմությանը



ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ես կառավարության ուշադրությունը պետք է հրավիրեմ, որ մեր երկրի սիրտը մարզերն ու գյուղերն են: Ճիշտ է` միայն հանրապետական շահերին ուշադրություն դարձնելը մեր բյուջեի սուղ լինելուց է, բայց ես ավելի քան համոզված եմ, որ միջնաժամկետ ծրագրերում մեր պատգամավորների առաջարկները նկատի կունենան»,- ասաց նա: Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև մինչ այդ հնչած քննադատություններին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը ներկայացրել է պետբյուջեում փոփոխությունների 65 առաջարկ, որոնցից 50-ը մերժվել են:

Մերժվել են Վահրամ Բաղդասարյանի բոլոր առաջարկները: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ