06  12  2017

ՀՅԴ-ն բյուջեին կողմ կքվեարկի, չնայած բոլոր առաջարկները մերժվել են



ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, թե բյուջեն ՀՅԴ խմբակցությունը դիտարկում է իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների նկատմամբ:

«Լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա նախատեսված տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և հնարավորություն կտան եկող տարի իսկապես այնպիսի հիմքեր ստեղծելու, որոնք կդառնան նաև սոցիալական լարվածությունը մեղմելու, սոցիալական լուրջ ծրագրեր իրականացնելու և, ընդհանրապես, երկիրը որակական նոր մակարդակի բերելու հնարավորություն»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ, գիտակցելով բյուջեի լարվածությունը, ծանրաբեռնվածությունը, առկա խնդիրները, ՀՅԴ-ն շատ սահմանափակ առաջարկություններ է ներկայացրել:

Ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարելու բյուջեին:

Նշենք, որ ՀՅԴ-ն ներկայացրել է 12 առաջարկ, որոնցից 8-ը՝ խմբակցության անունից: Սակայն ոչ մեկը չի ընդունվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ