09  11  2017

Կառավարությունում դարձյալ օպտիմալացում է

Կառավարությունում դարձյալ օպտիմալացում է

«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին է միանում:

Կառավարության նման որոշման պատճառն այն է, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են: «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպման արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երկու կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՊՈԱԿ-ի միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ