06  11  2017

Հայերը շարունակում են լցնել Վրաստանի բյուջեն. Թվեր

Հայերը շարունակում են լցնել Վրաստանի բյուջեն. Թվեր

Վրաստանի Ազգային զբոսաշրջային գործակալության տվյալներով, 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին երկիր է այցելել ավելի քան 6.4 մլն օտարերկրացի, որոնցից ավելի քան 3 մլն-ը զբոսաշրջիկ է եղել: Սա 28% -ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները:

Առաջին տեղում Ադրբեջանի զբոսաշրջիկներն են, որոնց հաջորդում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի քաղաքացիները:

Օտարերկրյա զբոսաշրջությունից Վրաստանի ստացած եկամուտները, 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալների համաձայն կազմում է 1,1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 225 մլն դոլարով, այսինքն՝ 26 տոկոսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ