23  10  2017

Ինչի՞ հաշվին ենք 2018-ին ունենալու 4.5 տոկոս տնտեսական աճ. պաշտոնական մեկնաբանություն



2018 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է 4.5 տոկոս տնտեսական աճ: Այս մասին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Տնտեսական աճին նպաստող առաջին գործոնը ծառայություններն են՝ 2.2% աճով:

Երկրորդ տեղում արդյունաբերությունն է 1.1 տոկոս աճով:

Երրորդ տեղում գյուղատնտեսությունն է՝ 0.6 տոկոսով:

Վերջին տեղում շինարարությունն է՝ 0.2 տոկոսով:

Մնացածը կլինեն անուղղակի հարկերը՝ ՀՆԱ-ի կառուցվածքում:

Գյուղատնտեսությունն ու շինարարությունը դրական ցուցանիշ կունենան: Շինարարությունը ճգնաժամային 2009 թվականից սկսած անընդհատ անկում է գրնցում և, ըստ փոխնախարարի, այլևս նվազելու տեղ չունի, կսկի աճել: Մանավանդ որ մեր տնտեսությունը վերականգնման նշաններ է ցույց տալիս:

Համաձայն փոխնախարարի, Ամուլսարի ծրագիրը 2018-ին պետք է ամբողջությամբ ավարտի իր շինարարական աշխատքնենրը և սկսի արդյունք տալ, այսինքն՝ մասնավորի ներդրումների արդյունքը շինարարության աճի մեջ տեսանելի կլինի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ