12  10  2017

Ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից դուրս է հանվում



«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից դուրս է հանվում: Նման որոշում կառավարությունը կայացրեց հոկտեմբերի 12-ի նիստում

Շահագործումից հանելու գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան: Գործընթացն իրականացնելիս կառավարությունն ապահովում է միջազգային կոնվենցիաներով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը և ՀՀ միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները՝ հաշվի առնելով այն, որ ատոմակայանի առաջին էներգաբլոկը հանդիսանում է որպես «դոնոր» երկրորդ էներգաբլոկի համար:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում:

2006 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Ֆինանսների նախարարությանը թույլատրվել է իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային հաշիվ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի №48 արձանագրային որոշման 8-րդ կետով հավանության է արժանացել «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարություն» փաստաթուղթը: Վերոնշյալ ռազմավարությամբ առաջարկվում է որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ ընտրել է «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310,37 մլն ԱՄՆ դոլար, որը իրականացվելու է 3 փուլով:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ