12  10  2017

Հայաստանը մտնում է 100 մլն դոլարանոց նոր վարկային բեռի տակ

Հայաստանը մտնում է 100 մլն դոլարանոց նոր վարկային բեռի տակ

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին մինչև 100 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ է տալիս:

Նման համաձայնագրի Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց հոկտեմբերի 12-ի նիստում:

Երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը ձևակերպվել է որպես պետական արտահանման վարկ և տրամադրվում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Հայկական Կողմը հիմնական պարտքը մարում է 15 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, ընդ որում՝ վարկի մարման գծով առաջին վճարումը կատարվում է 2023թ. մայիսի 15-ին:

Վարկը տրվում է տարեկան 3 տոկոս դրույքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ