14  09  2017

Պարտքերի դուրսգրում, ձմեռային շինարարության իրականացում. Հանձնարարականներ՝ վարչապետից



Կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ հանդես եկավ հանձնարարականներով:

Հանձնարարականները վերաբերում էին գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին

Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր շինարարական խնդիրներին: «Մենք ունենք կարծրատիպ՝ ձմեռը շինարարություն անել չի կարելի: Պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,- ասաց կառավարության ղեկավարը:

Մյուս հանձնարարականը խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ