13  09  2017

Ինչո՞ւ է վերջին ժամանակաշրջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել. ԿԲ մեկնաբանությունը

Ինչո՞ւ է վերջին ժամանակաշրջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել. ԿԲ մեկնաբանությունը

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքը լուծում է մի շարք խնդիրներ և հիմնականում, կարելի է ասել հարյուր տոկոսով ուղղված է սպառողների շահերի պաշպանությանը:

«Լուծում է հիպոթեքային վարկավորման թափանցիկության հարցը, պայմաններն ու կանոնները, նաև ստանդարտեցնում է կանոնները և հասկանալի է դարձնում, որն էլ սպառողին թույլ է տալիս պաշտպանել իր իրավունքները: Դրա արդյունքում սպառողների վստահության խնդիր է լուծվում: Դրվում է վարկային պրոդուկտի ընտրությանը հարցը, այսինքն՝ սպառողին կարգավորումների արդյունքում ավելի լայն հնարավորություն է տրվում, ինչն էլ ավելացնում է մրցակցությունը հիփոթեքային շուկայում»,-ասաց նա:

Ներսես Երիցյանը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է ապահովեն այս խնդիրերի իրակացմանը: Ըստ նրա՝ օրենքում մանրամասն նկարագրված է վարկային պայմանների մեջ ինչ պետք է ներառված լինի, սահմանված է, թե տոկոսադրույքները ինչպես են հաշվարկում և որ ծախսն ինչ ազդեցություն ունի տոկոսադրույքի վրա: Ըստ Երիցյանի՝ վարկավորման տույժ-տուգանքների որոշակի սահմանափակումներ է դրված:

Նրա խոսքով՝ նաև վարկի մնացած պայմանների ստանդարտացում է առաջարկվում: «Անհրաժեշտ դրույթ է, որ սպառողը մինչև վերջնական պայմանագիրը տրամադրի վարկայի պայմաններն ամբողջությամբ և իրավունքն ունի յոթ օր սպասել մինչև ստորագրումը, այսինքն՝ սեղանի առջև հապճեպ չստորագրի»,-ասաց նա:

Մրցակցության տեսակետից էլ նրա խոսքով կարևոր դրույթներ են սահմանվել: Ներսես Երիցյանը հիշեցրեց, որ Աժ-ն ընդունել է նաև գրավի ինստիտուտի ազատակացման փաթեթը, որի արդյունքում եթե առաջնային հիփոթեք կա և գույքն արդեն գրավադրված է, առաջնային գրավատուն իրավունք չունի սահամանփակել գույքի հետագա գրավադրումը:

«Այդ դեպքում կարող եք շուկայավարել, տեսնել որտեղ ավելի ցածր տոկոսադրույք լինի և ավոտմատ է լինելու ձեր գրավադրումը մի բանկից մյուս բանկը»,-ասաց նա:

ԿԲ փոխնախագահն ասաց, որ նաև վաղաժամ մարման դրույթ է մտցրված, ինչը այսօր սահմանված չէ:

«Բանկերը քաղաքացիներին ամեն մեկն իր ճաշակից ելնելով է սահմանում մարման ժամկետը: Հիմա հիմք ընդունելով միջազգային փորձը, առաջարկում ենք, որ մինչև երեք տարի մարման դեպքում որոշակի ռեժիմ է առաջարկվում, առավելագույն տուգանքները ինչքան կարող է սահմանվել, ընդ որում, նվազման կարգով, իսկ երեք տարուց հետո քաղաքացին միշտ ազատ է վերաֆինանսավորելու ամբողջությամբ իր վարկը և տեղափոխելու գույքը, տույժ ու տուգանք էլ չեն կարող սահմանվել այդ տեղափոխման համար»,-ասաց նա:

Ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց, թե ինչ գործոններով է պայմանավորված, որ վերջին ժամանակաշրջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է՝ շուրջ 6%:

«Արդյոք էլի ունե՞նք իջեցնելու տեղ, ինչպե՞ս է դա ազդելու կոմերցիոն բանկերի տոկոսադրույքների վրա, և հնարավոր չէ՞ր շուտ անել, ուշացած չե՞ն»,-հարցրեց նա։

Երիցյանը բացատրեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջնային դրամավարկային քաղաքականությանն է վերաբերում, և տոկոսադրույքները նվազում են, քանի որ գնաճը ցածր է մեր երկրում և կանխատեսումով մնալու է ցածր:

Ներսես Երիցյանը նշեց, թե տոկոսադրույքների նման նվազումը պայմանավորված է խնայողությունների մակարդակով, գնով, մնացած այլ ռիսկերով: Ըստ նրա՝ այսօր փողի գինը 6-7%-ից բարձր է:

Միքայել Մելքումյանը հարցրեց, որ հիմա բյուջե՞ից պետք է սուբսիդավորել, որ գյուղատնտեսության համար մատչելի վարկեր ապահովեն, թե՞ այլ պայմաններ էլ կան:

ԿԲ փոխնախագահը ասաց, որ իրենք իրենց մասով բոլոր պայմաններն ապահովել են, իսկ սուբսիդավորումն արդեն իհարկե կառավարության ոլորտինն է և բնականաբար պետք է լինի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ