11  08  2017

Մարզային ներդրումային 14 ծրագիր ֆինանսավորվել է

Մարզային ներդրումային 14 ծրագիր ֆինանսավորվել է

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների  և մասնավոր ներդրողների կողմից տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է  ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ,  որից  վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել  58-ը:

Արդեն իսկ  հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային  ծրագիր:

Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝  

  • Լոռու մարզ,   Այրում համայնք,  Անասնապահության զարգացման  ծրագիր,
  • Լոռու մարզ,   Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,
  • Գեղարքունիքի մարզ,   Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,
  • Գեղարքունիքի մարզ,  Սևան համայնք, Պանրի արտադրություն,
  • Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,
  • Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,
  • Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից և մշակումից  պատրաստվող  իրերի արտադրության հիմնում,
  • Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի  վերագործարկում,
  • Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,
  • Արմավիրի մարզ,  Քարակերտ համայնք,  Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,
  • Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,
  • Վայոց ձորի մարզ,  Գողթանիկ համայնք, Այծի պանրի արտադրություն,
  • Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,
  • Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Այգեգործության զարգացման ծրագիր

ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից  շարունակվում են  նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները  հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը, թեթև արդյունաբերության զարգացմանը:

Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ