20  06  2017

Քա՞նի պետական գույք է մասնավորեցվել 2012-16 թվականներին

Քա՞նի պետական գույք է մասնավորեցվել 2012-16 թվականներին

ՀՀ կառավարությունը մայիսի 25-ի նիստում հաստատեց, խորհրդարանն էլ օրեր անց ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մասնավորեցումը, ըստ կառավարության, արվում է ներդրումների ներգրավման միջոցով ֆինանսական հոսքերը ավելացնելու, լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով համապատասխան ոլորտներում ընկերությունների ֆինանսապես առողջ բնականոն գործունեության ապահովելու նպատակով:

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել կառավարություն հետևյալի մասին.

  1. 2012-2016 թվականներին պետական սեփականություն հանդիսացող կամ պետական բաժնեմաս ունեցող քանի՞ ընկերություն է մասնավորեցվել:
  2. Որքա՞ն է կազմել 5 առավել խոշոր ընկերությունների մասնավորեցումից ֆինանսական մուտք եղած գումարի չափը, լրացուցիչ ներդրումների փաստացի ծավալը:
  3. Ի՞նչ ծավալի գործունեություն են այժմ իրականացնում և որքա՞ն լրացուցիչ աշխատատեղ են ստեղծվել այդ հիմնարկներում մասնավորեցումից հետո:

Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից սահմանված ժամկետում ստացանք հետևյալ պատասխանը.

2011-2016 թվականների ընթացքում մասնավորեցվել է 19 օբյեկտ, այդ թվում՝ 6 ընկերությունների բաժնետոմսեր և 13 ընկերություններից առանձնացված կամ լուծարումից հետո մնացած անշարժ գույք: Մասնավորեցված օբյեկտների փաստացի վաճառքի ընդհանուր գինը կազմել է 235.5 մլն ՀՀ դրամ:Կից աղյուսակով ներկայացնում ենք տեղեկատվություն՝ նշված ժամանակահատվածում ներդրումային պարտավորություններ ունեցող առավել խոշոր 5 ընկերությունների մասնավորեցումից մուտքագրված գումարների և կատարված ներդրումային պարտավորությունների փաստացի ծավալի վերաբերյալ:

1. 2011-2016 թթ. մասնավորեցված ներդրումների մասով առավել խոշոր 5 օբյեկտների գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակում և պատշաճ վերահսկման արդյունքում փաստացի կատարվել է` 373 600 000 ՀՀ դրամի և 3.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում, հաշվարկվել է 300 000 ՀՀ դրամ տույժ, որը վճարվել է, ստեղծվել է 37 աշխատատեղ:

2. Տեղեկացնում ենք նաև, որ նշած ժամանակահատվածում առկա են ավելի վաղ մասնավորեցված և շարունակվող ներդրումային ծրագրեր, որոնցից ակնառու է ՀՀ կառավարության 11.03.2004 թվականի թիվ 319-Ա որոշմամբ «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի մասնավորեցումը՝ ուղղակի վաճառքի եղանակով:

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության և գնորդի միջև 2004թ.-ի մայիսի 14-ին կնքվել էր թիվ 686-Ու պայմանագիրը, որով պարտավորություններ չէին սահմանվել, իսկ 2013 թվականին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից, գնորդի հետ տարված բանակցությունների արդյունքում, կնքվել է համաձայնագիր, որով նախատեսված էր կատարել 13 600 000 ԱՄՆ դոլարի ներդրում: 2016 թվականին Դվին հյուրանոցային համալիրի վերակառուցումն ավարտելու նպատակով ներդրումների նախատեսված պարտավորությունների ծավալը լրացվել է ևս 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որից 2016թ. նախատեսված էր 2 500 000 ԱՄՆ դոլարի ներդրում: Ընդհանուր առմամբ 2013-16թթ. ներառյալ, կատարվել է 17 մլն 787հազ. ԱՄՆդոլարին համարժեք դրամի ներդրում:

3. Վարչությունը, սահմանված ժամկետում պայմանագրային պարտավորությունների իրականացման հսկողությունից բացի, մասնավորեցված ընկերությունների հետ կապված՝ այլ տեղեկատվության հավաքագրում չի իրականացնում:

Հ/Հ Կազմակերպության անվանում

Մասնավորեցման

ձևը

Վաճառքի գին

/ՀՀ հազ. դրամ/

Նախատեսված պարտավորություններ Կատարված պարտավորություններ
1 «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ ուղղակի 140000 Երեք տարվա ընթացքում (2013-2016թթ.) 200 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ

Կատարվել է 208.0 մլն. ՀՀ դրամի ներդրում:

Ստեղծվել է 22 աշխատատեղ

2

«Ամասիա» կինոթատրոնի շենք

ուղղակի

/մասնավորեցվել է համայնքին/

1 Երեք տարվա ընթացքում(2013-2016 թթ.) 124 345 538 ՀՀ դրամի ներդրում Կատարվել է 130.0 մլն ՀՀ դրամի ներդրում
3

Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոնի շենք

մրցույթ 8500

Երեք տարվա ընթացքում՝

32 մլն ՀՀ դրամի ներդրումների ավարտից հետո ստեղծել 8/9 աշխատատեղ

(96/108 մարդ/ամիս)`ամսական 50000 ՀՀ դրամ

միջին աշխատավարձով

Կատարվել է 32.0 մլն. ՀՀ դրամի ներդրում

Ստեղծել է 8 աշխատատեղ`(96 մարդ/ամիս)`ամսական 72000

ՀՀ դրամ միջին աշխատավարձով

4

Անավարտ շինարարության օբյեկտներ

/«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ից առանձնացված ԱՇՕ-ներ/

ուղղակի 20000 Չորս տարվա ընթացքում 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ Կատարվել է 3.189 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում
5 Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի ԱՇՕ մրցույթ 3175

Երեք տարվա ընթացքում՝ 3 մլն դրամի չափով ներդրումներ`

3-րդ տարում ստեղծել 7 աշխատատեղ, յուրաքանչյուր ամսվա համար 40-60 հազ. դրամ միջին աշխատավարձով

Կատարվել է 3.6 մլն. ՀՀ դրամի ներդրում

1-ին և 2-րդ փուլերի պարտավորությունները ուշ կատարելու արդյունքում հաշվարկվել է 300 000 ՀՀ դրամի տույժ, որը վճարվել է ՀՀ պետբյուջե

Ստեղծվել է 7 աշխատատեղ 55 000 ՀՀ դրամ աշխատավարձով

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ