17  06  2017

Նախարարը դժգոհ է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության որակից



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 16-ին այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Այստեղ ճանապարհաշինական աշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը:

Նախարարն իր նախորդ այցերի ընթացքում ընկերության աշխատանքում թերացումներ էր արձանագրել և հանձնարարել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Այս անգամ Վահան Մարտիրոսյանը նկատել է առաջընթաց թե՛ շինարարության ընթացքի և թե՛ ներգրավված տեխնիկայի առումով, սակայն կատարվող աշխատանքի որակը դեռևս գոհացուցիչ չէ:

Վահան Մարտիրոսյանը հանձնարարականներ է տվել: Մանրամասն՝ նախարարության տրամադրած տեսանյութում:

Հիշեցնենք, որ Yerevan.Today-ը բազմիցս անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ծրագրին: Նյութերի մի մասը կարող եք դիտել այստեղ և այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ