17  06  2017

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

Որքա՞ն գումար են գնել-վաճառել բանկերը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է բանկերի՝ հունիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 79,259,681 դոլար՝ 481.54 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառել՝ 93,146,843 դոլար՝ 482.93 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 482.18 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 13,348,620 եվրո՝ 537.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառել՝ 13,511,555 եվրո՝ 541.71 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 1,139,488,007 ռուբլի՝ 8,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, վաճառել՝ 421,117,051 ռուբլի՝ 8,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է  50,000 ՌԴ ռուբլու առք և վաճառք՝ 8,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Հունիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի՝ դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 84 մլրդ, դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.5 մլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ