04  02  2017

Հայաստանի խոշոր հարկատուները. Ցանկ

Հայաստանի խոշոր հարկատուները. Ցանկ

Հրապարակվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը՝ 2016-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ամփոփ տվյալներով: Ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը 2016 թ. ֆինանսական տարվա սկզբից մինչ տարեվերջ ՀՀ պետական բյուջե է վճարել 42 մլրդ 381 մլն 154,1 հազար դրամի հարկ:

Հաջորդը «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունն է, որ պետբյուջե վճարել է 22 մլրդ 571 մլն 90,8 հազար դրամ, Հայաստանի էլեկտրական ցանցերը վճարել են 17 մլրդ 264 մլն 389,4 հազար դրամ, Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը՝ 15 մլրդ 526 մլն 369,3 հազար դրամ:

«Ալեքս Գրիգ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում հինգերորդն է՝ 14 մլրդ 864 մլն 746,6 հազար դրամ հարկով, «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը վճարել է 13 մլրդ 790 մլն 645,4 հազար դրամ, «Թեղուտ» ընկերությունը՝ 13 մլրդ 357 մլն 405,1 հազար դրամ, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը՝ 12 մլրդ 813 մլն 282,6 հազար դրամ: «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն նախորդ տարի պետբյուջե է վճարել 12 մլրդ 429 մլն 507,2 հազար դրամ հարկ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 10 մլրդ 906 մլն 731,8 հազար դրամ:

Խոշոր հարկատուների ցանկն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ