11  01  2017

Վրաստանը և «Գազպրոմ»-ը քննարկումներ են սկսել Հայաստան գազի տարանցման հարցի շուրջ

Վրաստանը և «Գազպրոմ»-ը քննարկումներ են սկսել Հայաստան գազի տարանցման հարցի շուրջ

«Գազպրոմ Էքսպորտ» ռուսական ընկերությունը Վրաստանին փաթեթային առաջարկ է արել՝ գազի փոխադրման ծառայություններից երաշխավորված եկամուտ ապահովելու համար:

Մինսկում հունվարի 10-ին կայացել է հերթական հանդիպումը, որտեղ «Գազպրոմ Էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան ու Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն քննարկել են Վրաստանի տարածքով Հայաստան գազի փոխադրման և Վրաստան գազի մատակարարումների պայմանները:

Վրաստանին փաթեթային առաջարկ է արվել՝ փոխշահավետ և արդյունավետ պայմաններով, ինչը թույլ կտա վրացական կողմին՝ ապահովել երաշխավորված եկամուտ գազի փոխադրման ծառայություններից և մեծացնել Վրաստանի գազապահովման հուսալիությունը: 

Հիշեցնենք, որ Վրաստանը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեռևս համաձայնության չեն եկել Հայաստան ռուսական գազի տարանցիկ մատակարարումների վճարման հարցում 2017 թվականի համագործակցության վերաբերյալ: Բանակցությունների առաջին և երկրորդ փուլերն ապարդյուն են անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել գալ փոխզիջման:

Վրացական կողմն ու «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունն ի վերջո համաձայնության են եկել: Նոր համաձայնագրով՝ ռուսական գազի՝ Հայաստան տարանցման դիմաց Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ