17 03 2022

ԲԴԽ-ն հերքում է, դատախազությունը՝ հաստատում

ԲԴԽ-ն հերքում է, դատախազությունը՝ հաստատում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան ֆեյսբուքյան գրառմամբ վերահաստատել իր ավելի վաղ արված գրառումն այն մասին, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին։

«Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը: (Ներկայացված է գրության փաստաթղթի՝ հրապարակման ենթակա հատվածները)»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ մակագրման համակարգի շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել։

«Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել» մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,– ասվում էր գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ