14 03 2022

Վստահեցնում եմ՝ եթե ես սկսեմ զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի․ քաղաքապետը սպառնաց



Եղանակային պայմաններից ելնելով կանաչապատում տեղի չի ունենում։ Բնապահպանության վարչությունից տեղեկացրին Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանին Սարյանի արձանի հարակից  տարածքում իրականցվող բարեկարգման վերաբերյալ։

Քաղաքապետը հակադարձեց․ «Այսօր է ձյուն, վերջին մի քանի օրն է եղել, այսինքն դրանից առաջ ոչ մի բան չի արվե՞լ»։

Սարգսյանին տեղեկացրին, որ Սարյանի հարակից այգում կա հողի խնդիրը, ինչը կարծեսթե զարմացրեց քաղաքպետւին, քանի որ վերջինս երբեք քննարկման ներկա չի եղել, որտեղ կնշվեր Սարյանի այգում հողի խնդրի մասին։

«Էս ի՞նչ նոր բաներ են, դրա մասին երբեք չենք խոսել, հանձնարարականը տվել եմ երկու-երեք շաբաթ առաջ, հիմա նոր պարզվում է, սա է խնդիրը, հիմա այս խնդիրն է, մյուս շաբաթ ուրիշ պատճառ ի հայտ կգա։ Սարյան պուրակում մի տարի է քնած վիճակ է, ոչ մի բան չի արվում, էնպես եք ներկայացում, որ հեսա գարունը բացվեց, այդ Սարյան պուրակում ինչ կա, չորացած է լինելու։ Վստահեցնում եմ՝ եթե ես սկսեմ զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի, Դուք Ձեր տեղում եք, որպեսզի Դուք այդ աշխատանքը անեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ