28 02 2022

Ռուսաստանը փակում է իր օդային տարածքը 36 երկրների համար

Ռուսաստանը փակում է իր օդային տարածքը 36 երկրների համար

Ի պատասխան ռուսական օդանավերի համար Եվրոպայի օդային տարածքի փակման՝ Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը 36 երկրի համար: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամաբ՝ այս մասին ասովում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։

Բացի Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Էստոնիայից, Սլովենիայից, Չեխիայից և Լեհաստանից, որոնց հետ օդային հաղորդակցությունն արդեն փակվել էր, ցանկում ներառվել է ևս 27 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։ 

«Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների և/կամ Ռուսաստանում գրանցված ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանվել է թռիչքների իրականացման սահմանափակում 36 երկրների համար: Այդ  երկրներից ՌԴ օդային տարածքով թռիչքներ կարող են իրականացվել օդային տրանսպորտի դաշնային գործակալության կամ արտաքին գործերի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ ցանկում ընդգրկվել են նաև Ավստրիան, Ալբանիան, Անգուիլան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Հունգարիան, Ջիբրալթարը, Հունաստանը, Դանիան, Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները, Ջերսին, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Խորվաթիան և Շվեդիան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ